Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ևս միանում է «Հակոբավանքի վերածնունդը» նախագծին և կոչ անում բոլորին, նրա՛նց, ովքեր հայրենիք ունեն.
«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով:
Մենք կոչված ենք միասին կառուցելու մեր տունը, և պատասխանատվություն ունենք թե այսօրվա, թե գալիքի համար:
Միացիր նախաձեձռնությանը այս հղումով՝ Հակոբավանքի Վերածնունդը:
Հայկական ամենահին վանական համալիրներից մեկը՝ Հակոբավանքը, Արցախում մեր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոն է եղել: Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի, Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազուկի վրա։ Պատմական գրականության մեջ հայտնի է նաև Մեծառանից վանք անունով։
Այսօր, սակայն, այն փլուզման վտանգի տակ է: Ադրբեջանցիները սկսել են Հակոբավանքի յուրացման գործընթացը՝ ներկայացնելով այն որպես աղվանական համալիր:
Հակոբավանքի վերածնունդ նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ: Պատրաստ է արդեն վերականգնման նախագիծը:
Ինչպիսին մեր տունն է, այնպիսին էլ կլինենք մենք: Այլևս իրավունք չունենք կորուստներ թույլ տալու․ միացի՜ր նախագծին, արա՜ քո ներդրումը։