ԱԱԾ-ն դիմել է Փաստաբանների պալատին՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
«Այսօր տեղեկացա, որ ԱԱԾ-ն դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի իմ նկատմամբ հարուցվի կարգապհական վարույթ և լուծվի ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ընգծելով. «Ի սկզբանե ցանկանում եմ արձանագրել, որ սա միջամտության փորձ է իմ գործունեությանը, ինձ լռեցնելու խղճուկ փորձ և հետապնդումների շարքը փաստաբանների վրա տեղափոխելու անհաջող հավակնություն։
Դիմումում նշած արտահայտութունները կատարվել են իմ կողմից, սակայն ԱԱԾ-ն, հավատարիմ իր «սկզբունքներին», կոնտեքստից կտրել է խոսքերս և «վիրավորվել» դրանցից: Ինքս արմատապես դեմ եմ բոլոր այն գործողություններին, որոնք կարող են հեղինակազրկել փաստաբանությունը: Մյուս կողմից ես չեմ կարող լռել բոլոր այն դեպքերում, երբ վստահորդիս շահերը ոտնահարվում են:
Իմ ներկայացուցչի կողմից դիմումի վերաբերյալ նախապատրաստվում են առարկություններ, որոնցով համապարփակ կանդրադառնանք այս «դիմումի» մոտիվներին և դրա «հիմնավորումներին»:
Հ.գ. Այն ինչ ասել եմ հարցազրույցի ժամանակ ուժի մեջ է....»։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Մանթաշյանին կալանավորելու որոշման հետ կապված փաստաբանը հայտարարել էր, որ դա անբարոյական, հակաբարոյական քայլ է ԱԱԾ-ի կողմից, իսկ կալանավորման որոշման հրապարակումից հետո՝ նշել, որ դա երկրի «գլխավոր դհոլչու ձեռագրի շարունակությունն է»։