կարևոր
1684 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-22 20:36

Հեռուստառադիոյի հանձնաժողովի նոր անդամներ են առաջադրվել

Հեռուստառադիոյի հանձնաժողովի նոր անդամներ են առաջադրվել

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թեկնածուների քննարկման հարցը: 

ՀՌԱՀ անդամների թափուր տեղերի համար խորհրդարանական խմբակցություններն առաջադրել են 3 թեկնածու:«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի և 1991-1996 թթ. մշակույթի նախարար Հակոբ Հակոբյանի, իսկ «Հայաստան» խմբակցությունը` 1999-2002 թվականներին պատգամավոր, ապա ՀՀ Քաղաքացիական ծառայության նախագահ Մանվել Բադալյանի թեկնածությունները: 

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու դեպքում հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ՀՌԱՀ թեկնածուներն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընտրվում են փակ-գաղտնի քվեարկությամբ: