կարևոր
877 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-22 19:58

Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր համայնքի ղեկավար

Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր համայնքի ղեկավար

Ավարտվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետը: Համայնքապետարանից հայտնում են, որ հիմք ընդունելով  ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝   06.10.2021 փոփոխություններով, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, իրավական առումով Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար:

Այսօր Վանաձորի թիվ 23 Տարածքային ընտրական հանձնաժողովը բաշխել է Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամի մանդատները։ ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով: Նորընտիր ավագանին դեռևս նիստ չի նշանակել, որի ընթացքում պետք է ընտրեն համայնքապետին: 

Նշենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում հաղթանակած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է: