կարևոր
1864 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-22 19:29

Ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Արարատ» ակումբին

Ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է  «Արարատ» ակումբին

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։

ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշել է 
Երևանի «Արարատ» ակումբին տուգանել նախ 20 հազար դրամով, միաժամանակ ակումբի ֆուտբոլիստ Սիլուե Դոնիմանի Յակուբանիին որակազրկել է 2 խաղով, իսկ «Արարատ» ակումբին տուգանել 50 հազար դրամի չափով։

Կամիտեն արձանագրել է, որ Պրեմիեր լիգայի դեկտեմբերի 11-ին կայացած «Արարատ»- «Փյունիկ» խաղից առաջ թիմի ֆուտբոլիստը թույլ է տվել կարգապահական խախտում. Միաժամանակ, նույն որոշմամբ «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Սիլուե Դոնիմանի Յակուբան, լինելով պահեստային խաղացող, հրաժարվել է լքել խաղադաշտը, այդ իսկ պատճառով հանդիպումը սկսվել է 4 րոպե ուշացումով։