կարևոր
691 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-22 18:37

ՔՊ-ի լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ բացահայտվում է. Արամ Վադևանյան

ՔՊ-ի լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ բացահայտվում է. Արամ Վադևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն առաջարկում է Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկել սահմանադրականության ու ժողովրդավարության տեսանկյունից.

«1. Իշխանության կրողը՝ ժողովուրդն է. մշտապես կրկնում էին այս իշխանությունները: Ժողովուրդը 2018 թվականին կոնկրետ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կատարել էր ընտրություն, այսօր ժողովուրդը մասնակից չէ գործընթացին:

2. Ժողովրդավարական լեգիտիմությունը չի ճանաչում ֆորմալիզմ: Ֆորմալիզմը այն է, որ ձևական իմաստով ընտրվել է ավագանի, որը սակայն ընտրվելու պահին ներկայացվել է կոնկրետ քաղաքապետի անձի թեկնածուով և հենց այդ պայմանավով՝ խնդրել է քվե: Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ:

3. Փաստացի նույն ուժը քաղաքապետի թեկնածուով 2018 թվականին ստացել էր Երևանցիների 80% վստահություն, 2021 թվականին ակնհայտ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների պայմաններում ստացել է Երևանցիների 40% վստահություն: Լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ է բացահայտվում»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօր կայացած արտահերթ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ որոշվեց պաշտոնանակ անել Հայկ Մարությանին, իսկ քաղաքապետ նշանակվեց Հրաչյա Սարգսյանը: