կարևոր
2140 դիտում, 4 ամիս առաջ - 2021-12-22 18:28

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ռիմա Դեմիրճյանի հարազատներներին

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ռիմա Դեմիրճյանի հարազատներներին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։ Ցավակցությունս եմ հայտնում Դեմիրճյանների ընտանիքին ու մերձավորներին»,- նշված է երկրորդ նախագահի գրառման մեջ։

Երեկ, դեկտեմբերի 21-ին 88 տարեկանում մահացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Վերջին տարիներին նա «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր։ Դրանից առաջ Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում։