կարևոր
1894 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-22 18:04

Միրզոյանը Լավրովի հետ խոսել է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին

Միրզոյանը Լավրովի հետ խոսել է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին

Դեկտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու սահմանագծում կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։

Հաստատվել է փոխադարձ հետաքրքրություն Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված միջոցառումների շուտափույթ իրականացման հարցում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման ավարտին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները հայտարարություն ստորագրեցին, որով կողմերը վերահաստատեցին իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։