կարևոր
2560 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-22 15:51

Մոսկվան Ուկրաինայի և Արևմուտքի տաք գլուխներին նախազգուշացնում է ռազմական առճակատման հետևանքների մասին

Մոսկվան Ուկրաինայի և Արևմուտքի տաք գլուխներին նախազգուշացնում է ռազմական առճակատման հետևանքների մասին

Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում, մինչդեռ երկիրը խստորեն կապահովի իր անվտանգությունը բոլոր անհրաժեշտ միջոցներով, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT -ին տված հարցազրույցում։

«Մենք պատերազմ չենք ուզում, նախագահ Պուտինը ևս մեկ անգամ ասաց, որ մեզ հակամարտություններ պետք չեն, և հուսով ենք, որ ոչ ոք չի ընկալում հակամարտությունները որպես գործողությունների ցանկալի միջոց։ Մենք խստորեն ապահովելու ենք մեր անվտանգությունն այն միջոցներով, որոնք անհրաժեշտ ենք համարում»,- ասալ է նախարարը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան Ուկրաինայի և Արևմուտքի տաք գլուխներին զգուշացնում է ռազմական առճակատման մասին։

«Երեկ Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայում հստակ ասաց. մենք ունենք բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ ցանկացած սադրանքին պատշաճ, այդ թվում՝ ռազմատեխնիկական պատասխան տալու համար», - հավելել է Լավրովը։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ում գրել էր, որ «ի հեճուկս ՌԴ պաշտպանության նախարարի (Սերգեյ Շոյգու) հայտարարությունների», լարվածության սրման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, ոչ թե՝ Ուկրաինան կամ ԱՄՆ-ը։ Ռուսաստանի դեսպանատունը, ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին, թե Ռուսաստանն է մեղավոր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար, կոչ է արել «ցավոտ գլուխը առողջի տեղ չդնել»։

Միաժամանակ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը չէր ցանկանա առճակատման նման ճանապարհ ընտրել, սակայն «ընտրությունը մեր գործընկերներինն է»։

Դեկտեմբերի 9-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Կիևի իշխանությունների ցանկացած սադրանք՝ Դոնբասում իրավիճակը ուժով լուծելու համար, կճնշվի։