կարևոր
1690 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-22 14:36

ՔՊ-ի դեմ հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

ՔՊ-ի դեմ հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Հանցագործության մասին հաղորդումներ ենք պատրաստում Հայկ Մարությանի հայտարարությունների մասով. այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և նշում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հեղափոխության արժեքների ու ինստիտուցիոնալության դեմ հաղթարշավը անցել է նաև քրեական օրենսգրքի արգելքը:

«Հանցագործության մասին հաղորդումներ ենք պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով.

1. Երևանի քաղաքապետին՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար՝ քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատման պահանջներով զանգերի մասով:

2. Երևանի քաղաքապետին՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով զանգերի մասով», - հայտնում է Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստով քննում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ իշխանության նախաձեռնությունը: Նիստին Մարությանը ուշագրավ հայտարարություններ արեց իր նախկին քաղաքական թիմի մասին՝ նշելով ՔՊ-ի հետ իր կապերի խզման պատճառները: