կարևոր
1951 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-22 13:14

Իրականությունը ժողովրդին ցույց տալը մեր ուժի հիմնական գործառույթն է. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ տարի շարունակ մեզ խաբել են, մոլորեցրել, թե փաստաթուղթ չկա ստորագրված, հիմա կարողացել ենք բացահայտել և իրավական գործընթաց ենք սկսելու: Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Para TV-ի հարցազրույցում մանրամասնում է պատգամավորական հարցումների բացահայտումները և հետագա քայլերը: 

Հիշեցնենք, որ երկուշաբթի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը մամուլի ասուլիսում խոսեցին Սյունիքից հայկական զորքերի հետ քաշման, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման և ռազմավարական մայրուղու մի հատվածը ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ պատգամավորական բացահայտումների մասին: Ներկայացրին պատգամավորական հարցումների արդյունքները, պետական կառույցների հակասական տեղեկությունները, և միայն մեկ տարի անց՝ Գլխավոր շտաբի պետից ստացված այն հաստատումը, որ հայկական զինված ուժերը ետ են քաշվել գրավոր գաղտնի փաստաթղթի հիման վրա: 

Մանրամասները՝ տեսանյութում: