կարևոր
1780 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-22 12:49

Նախագահը ստորագրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը

Նախագահը ստորագրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ընդդիմությունից ձեռնպահ քվեարկեց «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը:

Երեկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել է, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Նշվում էր, որ ներկայացված նախագիծը պատշաճ կերպով չի արձագանքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները, հատկապես անվտանգային մարտահրավերները։ Տնտեսական աճի հաշվարկներն անիրատեսական են և նպատակ են հետապնդում ստեղծելու լավ ապրելու պատրանք, որպեսզի մեղմեն հասարակությունում աճող դժգոհությունը։

Բյուջեն, իր էությամբ, հակասոցիալական է։ Սոցիալական լարվածությունը մեղմելու փոխարեն այն խրախուսելու է, որ մեր հայրենակիցները շարունակեն մեկնել արտագնա աշխատանքի՝ նվազեցնելով ՀՀ տնտեսության պոտենցիալը, կամ, լավ կյանքի ակնկալիքով, ընդհանրապես լքեն հայրենիքը։