կարևոր
1864 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-22 12:35

Խաղաղության հասնելու գինը եթե մեր հայրենազրկումն է լինում, դա խաղաղության թեզի տակ նոր ցեղասպանություն է. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ անգամ և վերջնական ենք փողոց դուրս գալու. ժողովրդին իրավունք չունենք հիասթափեցնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Խաղաղության հասնելու գինը եթե լինելու է մեր հայրենազրկումը, դա խաղաղություն չէ, դա խաղաղության թեզի տակ նոր ցեղասպանություն է: Նայենք նախընթաց մեկ տարվա դեպքերը. որքան զիջումներ ենք արել նոյեմբերի 9-ից հետո: Դրանք դարձել են սովորական՝ Շուռնուխը, Սև լիճը հանձնել ենք, Վարդենիսում որքան են առաջ եկել...

Սաղաթելյանի համոզմամբ՝ իշխանափոխության համար անհրաժեշտ է համազգային դիմադրություն:

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, եթե իշխանությունը մնա, կորուստները շարունակվելու են, իշխանությունը չի կարողանում պաշտպանել երկրի շահը։

Մանրամասները՝ տեսանյութում։