կարևոր
2488 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-22 10:50

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան առիթով

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան առիթով

Մեծ ցավով տեղեկացա Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։ Այս մասին ցավակցագիր է գրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը.

«Տիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը՝ որպես երկրին, ժողովրդին, ընտանիքին նվիրված առաքինի կին, այլ նաև օժտված էր լայնախոհությամբ, խնդիրներն ու երևույթներն իրեն հատուկ իմաստնությամբ վերլուծելու ձիրքով, և նրա հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում»։

Երեկ, դեկտեմբերի 21-ին 88 տարեկանում մահացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Վերջին տարիներին նա «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր։ Դրանից առաջ Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում։