կարևոր
1489 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-22 10:27

Երևանի ավագանու նիստ. Մարությանին անվստահություն են հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի քննարկում։

Մարությանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը: Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը լինելու է մեկ նախագծով՝ գործող քաղաքապետը պաշտոնանկ է արվելու, և նույն նախագծով ավագանին նոր քաղաքապետ է ընտրելու: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է:

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին  միացել է ավագանու 65 անդամից 43-ը: Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը միացել է նաև ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը: