կարևոր
2284 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-20 21:45

Ադրբեջանցի գերիները վերադարձվել են. ՊՆ

Ադրբեջանցի գերիները վերադարձվել են. ՊՆ

Դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։

Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈւ-ն երկու ադրբեջանցի զինվորականի է գերեվարել: Հրապարակվել էր ադրբեջանցիներին գերեվարելու տեսանյութը: