կարևոր
2833 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-20 21:54

«Վերելք» Սյունիք ծրագրի եզրափակիչ փուլի նախագծերն արդեն ընտրվել են

«Վերելք» Սյունիք ծրագրի եզրափակիչ փուլի նախագծերն արդեն ընտրվել են

Կապանում իրականացվող «Վերելք» Սյունիք ծրագիրի եզրափակիչ փուլի նախագծերն արդեն ընտրվել են։ Դասընթացները հաջողությամբ ավարտած 12 երիտասարդ` 9 ծրագիր, անցել է եզրաձակիչ փուլ: Նրանք կմասնակցեն «Վերելք» Սյունիքի երկրորդ փուլին՝ Բիզնես ճամբարին, որը տեղի կունենա 2022 թ․ հունվարի 12-16 Կապանում։ Բիզնես ճամբարի ընթացքում արդեն իսկ ընտրված 12 մասնակից եռօրյա խտացված աշխատանքներից հետո, պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը «Վերելք» Սյունիք ծրագրի ժյուրիի անդամներին։

Բիզնես ճամբարի ավարտին հաղթող նախագծերը կմտնեն մոնիտորինգի փուլ, որը կուղեկցի ձեռներեցներին համապատասխան խորհդատվությամբ եւ սկզբնական ներդրումով:

«Վերելք» Սյունիքը ընդունակությունների, կապիտալի եւ կարողությունների հիբրիդային ձեռներեցության ծրագիր է, որը նախաձեռնել և կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Revolve Consulting-ի հետ, ՀՅԴ ՀԵՄ-ի ջանքերով:

«Վերելք» Սյունիք ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այն հիմնված է «Վերելք» Արցախի փորձի վրա և նպատակ է հետապնդում Սյունիքում ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդներին տրամադրել գիտելիք և սկզբնական ներդրում, որպեսզի երիտասարդներն իրականություն դարձնեն իրենց բիզնես մտքերը և գործնական ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման և բարգավաճման գործում։

Ծրագիրն արդեն ավարտել է իր առաջին փուլը, որին մասնակցել են 35 երիտասարդ՝ Սյունիքի տարբեր բնակավայրերից։ Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում մասնակցել են հետևյալ թեմաներով դասընթացների, որոնք անց են կանցվել ոլորտի առաջատար մասնագետների կողմից․

● Գաղափարի հղացում
● Շուկայավարում
● Ֆինանսների պլանավորում
● Ռազմավարական կառավարում
● Հանրային խոսք
● Բիզնես գաղափարի ներկայացում

Դասընթացների արդյունքում մասնակիցները մշակել և կատարալագործել են սեփական գաղափարները։

«Վերելք» ծրագրի առաքելությունն է՝ երիտասարդության գիտելիքի պաշարի հզորացումը, թիկունք կանգնել եւ խրախուսել՝ սեփական միտքերը եւ գաղափարները իրականություն դարձնելու համար, ծառայելով իրենց համայնքին եւ շրջապատին: Իսկ ներազգային գետնի վրայ, կարեվոր միջոց է հանդիսանում պայքարելու Արցախում եւ Սյունիքում պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական եւ դեմոգրաֆիկ մարտահրավերները դիմագրավելու նպատակով: