կարևոր
1354 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-20 20:55

Հետաձգվել է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Հետաձգվել է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Դավոսում նախանշված ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը որոշվել է հետաձգել` կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է համաժողովի պաշտոնական կայքում։

Տարեկան ժողովը պետք է տեղի ունենար Շվեյցարիայի Դավոս քաղաքում 2022 թվականի հունվարի 17-21-ը: Այժմ այն ​​նախատեսվում է անցկացնել ամռանը՝ նախնական որոշմամբ՝ 2022թ-ի օգոստոսի 17-21-ին։

«Համաճարակի ներկայիս պայմանները չափազանց դժվարացնում են գլոբալ հանդիպումների անցկացումը։ Չնայած քննարկումների խիստ սանիտարական պայմաններին, հաշվի առնելով «Օմիկրոնի» փոխանցման հնարավորությունը ու դրա վրա ուղևորությունների ազդեցությունը, հետաձգումը անհրաժեշտ է։ Առերես հանդիպումների բոլոր մասնակիցների, աշխատակիցների և ընդունող համայնքի առողջությունն ու անվտանգությունը միշտ եղել են համաժողովի առաջնահերթությունը»,– ասված է հայտարարության մեջ։

«Տարեկան ժողովի հետաձգումը չի խանգարի բիզնեսի, կառավարության և քաղաքացիական հասարակության առաջնորդներին շարունակական առցանց հավաքներ իրականացնել», - ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, պրոֆեսոր Կլաուս Շվաբը: «Պետություն-մասնավոր հատված համագործակցությունն առաջ է շարժվել համաճարակի ողջ ընթացքում, և դա կշարունակվի արագ տեմպերով: Մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով դեմ առ դեմ կհավաքենք համաշխարհային առաջնորդներին»:

Հիշեցնենք, որ 2020թ–ի հունվարի 21-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը մասնակցել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։