կարևոր
1129 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-20 20:41

Լոնդոնում հարձակվել են բելառուս դիվանագետների վրա

Լոնդոնում հարձակվել են բելառուս դիվանագետների վրա

Երեկ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Լոնդոնում Բելառուսի դեսպանատան վրա։ Նախ մի խումբ անձինք վնասել են կառույցի շենքի ճակատը, այնուհետ հարջակվել են դեպքի վայր ժամանած բելառուս դիվանագետների վրա: Նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել, շտապ բուժօգնություն է կանչվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։

Բուժհաստատությանում դիվանագետի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, ուղեղի թեթև ցնցում և ատամի տրավմատիկ կոտրվածք։ Իրավապահ մարմինների ժամանումից հետո արմատականները դեպքի վայրից փախչելու փորձ են արել։ Այնուամենայնիվ, հարձակվողներից մի քանիսին ձերբակալել է Լոնդոնի ​​ոստիկանությունը։ 

Բելառուսի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին խիստ բողոք է ներկայացվել դեպքի մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև արդյունքների մասին Բելառուսին տեղեկացնելու պահանջով։ Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ բրիտանական իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները՝ դիվանագիտական տարածքը ցանկացած ներխուժումից պաշտպանելու համար: