կարևոր
1351 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-20 20:27

Շիրակի մարզում բուք է, փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Շիրակի մարզում բուք է, փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզում բուք է: Թորոս-Վարդաղբյուր, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ 

Թալինում ձյուն է գալիս։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։