կարևոր
1288 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-20 18:56

Հունանյանը չի հաստատում թուրք նախարարի հայտարարությունը

Հունանյանը չի հաստատում թուրք նախարարի հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է թուրք նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս:

«Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Իսկ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչին նշանակել է հատուկ բանագնաց՝ քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը: