կարևոր
4180 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-20 17:11

Ամասիայում ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ն ձախողեց

Ամասիայում ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ն ձախողեց

Ամասիա խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում 9 կողմ, 0 դեմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը: Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ամբողջ ցուցակով՝ 32 անձ, ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ հրաժարվելով հասանելիք մանդատներից։ Այս քայլով, թերևս, ցանկանալով նոր ընտրություններ անցկացնել, սական «Արփի Ամասիա» դաշինքը եւ ՀՀԿ-ն, վերցրել են իրենց մանդատները եւ, միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ են ընտրել Ջեմմա Հարությունյանին:

Նախապես «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը համաձայնել էր միավորվել ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ի հետ՝ համայնքապետի պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու պայմանով, սակայն ՔՊ-ն չէր համաձայնել: ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Մերգել Ղարիբյանը ասել էր, որ  համայնքապետի պաշտոնը պիտի լինի ՔՊ-ինը, քանի որ այս քաղաքական ուժն է ամենաշատ ձայներ հավաքել։ Նա նաև տեղեկացերլ էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի դատարան՝ ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջով։

Հավելենք, որ Ջեմմա Հարությունյանը ՀՀԿ անդամ է, 2016թ.-ից Ամասիա համայնքի ղեկավարն է, ապա՝ նշանակվել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: 

ԿԸՀ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետևյալ արդյունքն է գրանցվել. 

ՄԱՍԻԱ-ԱՐՓԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 1 199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 717
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 217
Անճշտությունների գումարային չափը 0