կարևոր
2041 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-20 16:40

Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով Երևան կայցելի

Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով Երևան կայցելի

Դեկտեմբերի 21-23-ը աշխատանքային այցով Երևան կայցելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ հանդիպելու երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի կենտրոնից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հաստատման է ներկայացնելու Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նիստի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրագործման հարցով միջոցառումների ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովին ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` 2022 թվականի չորրորդ եռամսյակում: