Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում այսօր կայացած ավագանու նիստին 14 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու, ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանը։ Նա «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների միասնական թեկնածուն էր: 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքի ցուցակը գլխավորող Արծրուն Իգիթյանը և «Հաղթանակ» դաշինքի գլխավորող Կարեն Արշակյանը ստորագրել էին համագործակցության մասին հայտարարություն՝ համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին ։
Արծրուն Իգիթյանը 25 տարի Ախուրյան համայնքի գյուղապետն է եղել: Ընտրվելուց հետո այսօր Արծրուն Իգիթյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին. «Խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու և սպասելիքներն արդարացնելու համար»,- ընդգծել է Իգիթյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը, որը Շիրակի մարզի Առափ համայնքի ղեկավարն է եղել, ստացել է 13 ձայն:
Հիշեցնենք, որ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքները հետևյալն էին՝
|
|||||||
Անճշտությունների գումարային չափը | 0 |