կարևոր
1666 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-20 12:15

Արցախի Հանրապետության խորհրդարանի ՀՅԴ և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ

Արցախի Հանրապետության խորհրդարանի ՀՅԴ և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչները առանձին հանդիպումներ է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:

Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին և այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով: