կարևոր
1045 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-20 11:05

Պաշտոնանկություններ ու նոր նշանակում Կառավարությունում

Պաշտոնանկություններ ու նոր նշանակում Կառավարությունում

Սուրեն Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Նա այս պաշտոնին էր նշանակվել 2021թ.-ի ապրիլին: Մինչ այդ պատգամավո էր «Իմ քայլը» կուսակցություններ դաշինքից:  

Ժիրայր Խառատյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Նա այս պաշտոնին էր նշանակվել մոտ երկու ամիս առաջ՝ 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին: Մինչ այդ նույն գերատեսչությունում իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն է եղել, ապա՝ գլխավոր քարտուղարի տեղակալ:

Մեկ այլ որոշմամբ Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Ռոբերտ Բազիկյանը 2019 թվականի դեկտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հուլիսի 17-ին` ազատվել պաշտոնից։ Բազիկյանը կոչումով գնդապետ է։