կարևոր
2176 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-20 11:46

Ատելության խոսքը մշտապես վերադառնում է ատելություն տարածողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ատելության խոսքը մշտապես վերադառնում է ատելություն տարածողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ատելությունը ծնում է ատելություն»: Ատելության խոսքը մշտապես վերադառնում է ատելություն տարածողին: Այս մասին է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած իրազեկող տեսանյութը:

Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: