կարևոր
1267 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-20 11:42

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 4 մարդ։ Մահվան եւս 1 դեպք գրանցվել է, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2497107 թեստավորում: Երեկ կատարվել է 4 897 թեստավորում։

Վարակվածների ընդհանուր թիվը՝ 343708 է։ Առողջացածների թիվը՝ 328799-ը, փաստացի այս պահին բուժվում է 5513 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 7903 մարդ, եւս 1493 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։