կարևոր
1132 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-20 10:20

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 20-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-24-ի գիշերը աստիճանաբար կնվազի 10-15, ցերեկը՝ 4-6 աստիճանով։

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

 Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +7 + 9:

 

 

 

Օդի ջերմաստիճանը մարզերում և Արցախում՝

Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1 + 4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0 + 3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5 + 8,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1 +5,

Լոռիում՝ գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ + 6 + 10,

Տավուշում՝ գիշերը՝ 1+4, ցերեկը՝ + 8 + 12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1 + 2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ + 5 + 9,

Արարատում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ + 6 + 11,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7 + 11,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -1 + 4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6 + 11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 - 3, ցերեկը՝ + 13+ 16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +7 + 11,

Արցախի Հանրապետությունում՝ գիշերը՝ 0- 3, ցերեկը՝ + 13 + 16։