կարևոր
2104 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-19 21:38

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հաղթողն է Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր Մալենան իր «Քամի, քամի» երգով։

224 միավորով Հայաստանն առաջին հորիզոնականում է:

Երկրորդ տեղում Լեհաստանն է՝ 218 միավորով, երրորդը՝ Ֆրանսիան՝ 187 միավորով:  Այս տարի մրցույթին մասնակցում էր 19 երկիր: 

Այսպիսով, Մալենայի հաղթանակի արդյունքում հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում:

Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է այս մրցույթում: 2010 թվականին ստեփանակերտցի Վլադիմիր Արզումանյանն իր հեղինակած «Մամա» երգով հաղթող ճանաչվեց Մինսկում անցկացված «Մանկական Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում: Հայաստանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցել է 2007-ին: Այդ տարի «Արևիկ» համույթը մրցույթում 2-րդն էր: