կարևոր
1612 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-19 17:01

Ինչպես քվեարկել Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչի օգտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին այս տարի մասնակցում է 19 երկիր: Հայաստանն այս տարի մանկական Եվրատեսիլում ներկայացնում է Մալենան «Քամի, քամի» երգով։ Մրցույթը կմեկնարկի այսօր, Երևանի ժամականով ժամը 19:00-ին: Մալենան ելույթ կունենան 9-րդը:

Յութուբյան, արտասահմանյան հայտնի բոլոր վլոգերները միակարծիք են, որ Մալենան առաջին տեղը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն է։

Որոշիչ են քվերարկության արդյունքները։ Քվեարկությունն անվճար է: Կարող եք 1 հեռախոսից, համակարգչից կամ այլ սարքից քվեարկել 1 անգամ։ Քվեարկությունն արդեն մեկնարկել է, շարունակվելու է մինչև մրցույթի սկիզբը։ Մրցույթի վերջում քվերակությունը կրկին կբացվի 15 րոպեով:

Քվեարկության կարգը.

1. Մտնում եք այս հղումով` https://vote.junioreurovision.tv/li646967a8

2. Բացվում է պատուհանը՝ See video, մինչև վերջ դիտում 3։37 րոպե տևողությամբ տեսանյութը։ Մինչև վերջ դիտելը ՊԱՐՏԱԴԻՐ Է։

3. Մասնակիցների մասին պատմող տեսանյութը դիտելուց հետո` բացվում է քվեարկության պատուհանը։ Պետք է ընտրեք պարտադիր 3 մասնակցի։

Առաջինը նշում եք ARMENIA, մյուս 2-ը նշում եք Ձեր ցանկությամբ, բայց նախընտրելի է այնպիսի երկրներ ընտրեք, որոնք ֆավորիտ չեն համարվում։ 

4. Քվեարկելուց հետո` բացվում է պատուհան, որը ստուգում է Ձեր` ռոբոտ չլինելը։ Պիտք է պատասխանեք մեկ պարզ հարցի` միանիշ թվերի գումարում կամ հանում է։ Օրինակ` 7-2, պիտի գրեք պատասխանը` 5։ 

Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն  նաև ժյուրիի ձայները:

Հաջողություն ենք մաղթում Հայաստանի ներկաայցուցչին: