կարևոր
5017 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-19 12:01

10 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք. լուսանկարներ

10 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք. լուսանկարներ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը հայտնում է.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերի վերադարձան հայրենիք։ Անուններ.»,- գրում է Վահան Հունանյանը:

Trend լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վերադարձված 10 գերին գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում։ 

Գերիներին Ադրբեջանից Հայաստան է ուղեկցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է հայրենիք վերադարձած հայ զինծառայողների նկարները: Կլաարը նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև երկխոսության հետագա զարգացման համար։