կարևոր
1549 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-18 23:20

Ունեմ մի վարկած՝ հայ֊թուրքական փաստաթուղթն արդեն պատրաստ է․ Սուրեն Մանուկյան

Ունեմ մի վարկած՝ հայ֊թուրքական փաստաթուղթն արդեն պատրաստ է․ Սուրեն Մանուկյան

Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գրում է․

«Ունեմ մի վարկած, որ հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթն արդեն պատրաստ է, եւ այնքան վատն է մեզ համար, որ պետք է միայն մեկը, որն իր գոռոզության եւ անփորձության պատճառով դա չի հասկանա, կամ կհասկանա, բայց էնքան հավատարիմ է Փաշինյանին, որ ինքն իրեն հավիտյանս վարի կտա՝ այս խայտառակության մեջ մասնակցելով։

Այլ բացատրություն այս ամենին չեմ կարող գտնել»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր հաստատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հայտնած տեղեկությունը՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև՝ համապատասխան կրթություն։