կարևոր
1120 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-18 20:02

Սրբուհի Գևորգյանն ընտրվեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Սրբուհի Գևորգյանն ընտրվեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա էր խորհրդի 20 անդամից 18-ը։

Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։

Խոհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն հայտնեցին ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։

Նիստի երկորրդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկեց ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Նա ներկայացրեց բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չառաջադրվեց։

Ներկաների միաձայն քվեարկությամբ՝ 16 կողմ ձայնով, Սրբուհի Գևորգյանն ընտրվեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։