կարևոր
850 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-18 19:10

2784 նոր դեպք․ կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում

2784 նոր դեպք․ կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում

Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2784 նոր դեպք, ապաքինվել է 2070 հիվանդ, մահացել՝ 53 մարդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի 51.054 թեստավորում։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ վերջին օրը՝ 5.45 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 7.11 տոկոս, վերջին 7 օրվա ընթացքում՝ 6.67 տոկոս ։

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 906.965 դեպք, 854.630-ը ապաքինվել է, 13.024-ը՝ մահացել։