կարևոր
1861 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-18 18:29

Ապարանի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապարանի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։