«Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարում ՀՀԿ գործող նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում։ Նախագահի ընտրությունը կազմակերպվեց փակ ու գաղտնի քվեարկությամբ։
Ընտրությանը մասնակցեց 525 պատվիրակ, որոնցից 523-ը «կողմ» են քվեարկել Սարգսյանի թեկնածությանը, 2-ը՝ «դեմ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը։