կարևոր
973 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-18 17:05

Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած

Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում: Հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել են կենցաղային իրեր և կահույք։

Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Ա․ Ա․-ին (ծնված 1956 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: