կարևոր
1990 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-18 15:41

Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց

Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը քիչ առաջ ազատ արձակվեց։ Փարամազյանը դուրս եկավ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ից։ 

Փարամազյանը նշել է, որ վեց ամիս գտնվել է մեկուսացված վիճակում և ունի որոշակի առողջական խնդիրներ։

Այնտեղ են եղել փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը:

«Մեղադրանքներին բոլորը ծանոթ են, համոզված եմ, որ դատարանում բոլորի համար պարզ կդառնա, որ մեղադրանքների տակ իրականում որևէ բան չկա».-ասաց Երվանդ Վարոսյանը։

Իսկ Լուսինե Սահակյանը հավելեց.

«Մեղադրանքն ի սկզբանե հարուցվել է ակնհայտ ապօրինի, և որևէ հիմք չկա, որով կարելի է հիմնավորել, որ Փարամազյանը որևէ հանցագործություն է կատարել: Կարճ ասաց Փարամազյանը ապօրինի էր պահվում անազատության մեջ»։ 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել՝ գրավի չափ սահմանելով 70 մլն ՀՀ դրամը։