կարևոր
1255 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-18 14:04

Փաշինյանն ամեն կերպ շեղում է հանրության ուշադրությունը. Հռիփսիմե Ստամբուլյան

Փաշինյանն ամեն կերպ շեղում է հանրության ուշադրությունը. Հռիփսիմե Ստամբուլյան

Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար. սա Փաշինյանի սիրելի ձեռագիրն է: Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

«Նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից ընդդիմությանը իբր ձեռնոց էր նետում՝ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը»: Այսինքն, դրդում էր իր հանցավոր անցյալը քննարկելու՝ իր ներկա գաղտնի պայմանավորվածություններին ուշադիր չլինելու և չարձագանքելու համար:

Եվ դա այն դեպքում, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո ընդդիմությունը և սրտացավ ու գիտակ այլ շրջանակներն անվերջ զգուշացրել են առկա մարտահրավերների, հնարավոր վտանգների մասին ու հուշել իրական անելիքները, բայց իշխանությունը «կույր էր ու խուլ»:

Այսօր էլ նույն իրավիճակն ունենք՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպում, թուրքական կողմից արտահոսք, որ արդեն հայ-թուրքական բանակցությունների համար բանագնացներ են նշանակվում, իսկ իշխանությունն էժանագին մասկիշոուներ է կազմակերպում, քաղակտիվիստների ձերբակալում: Եվ կրկին մեկ նպատակով՝ շեղել հանրության ուշադրությունը»: