կարևոր
2485 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-18 12:52

Ռուսաստանը պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի համաձայնագրից

Ռուսաստանը պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի համաձայնագրից

Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրեց իր մասնակցությունը Բաց երկնքի համաձայնագրին (ԲԵՀ)՝ կասեցնելով այս համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Ցավոք սրտի, մեր բոլոր ջանքերը թույլ չտվեցին պահպանել պայմանագիրը այնպես, ինչպես դա նախատեսված էր դրա հեղինակների կողմից։ Անգամ այս իրավիճակում, երբ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու արդյունքում արդեն իսկ խախտվել էր անդամ երկրների շահերի, իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռությունը, ռուսական կողմն ամեն ինչ արեց հնարավոր փոխզիջումային լուծումներ որոնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Սակայն, միևնույն ժամանակ, նախարարությունը նշում է է, որ չնայած ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և դիտորդների կողմից ԲԵՊ-ի բազմաթիվ խախտումներին, Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ՝ համաձայնագիրը պահպանելու համար։

Հունվարի 15-ին Ռուսաստանը հայտարարեց ԲԵՀ-ից դուրս գալու մասին։ Համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ երկրի ներկայացուցիչների կողմից։ Պայմանագրի նպատակն էր օգնել պետությունների միջև վստահության ամրապնդմանը` կատարելագործելով ռազմական գործողությունների մոնիթորինգի մեխանիզմները և սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող պայմանագրերին համապատասխանությունը: