կարևոր
2263 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-18 11:22

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու բախվել պատին

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու բախվել պատին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 00։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի վերջնամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կան տուժածներ։ Հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Պարզվել է, որ «Mercedes-Benz GLS 500» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին․ վարորդը հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։