կարևոր
721 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-18 09:10

Այսօր դեկտեմբերի 18-ն է. տարվա ավարտին մնում է 13 օր

Այսօր դեկտեմբերի 18-ն է. տարվա ավարտին մնում է 13 օր

Դեկտեմբերի 18-ը տարվա 352-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 13 օր։

 

1787 թ. - Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:

1806թ. - Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։

1892 թ. - առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:

1918 թ. - ստեղծվեց Արմենպրես հայկական լրատվական գործակալությունը:

1920 թ. - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։

1928 թ. - ծնվել է Հենրիկ Սիրավյանը, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։

1933 թ. - ծնվել է Ելենա Ալեքսանյանը, հայ գրականագետ, քննադատ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։

1946 թ. - ծնվել է Սթիվեն Սփիլբերգը, ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:

1966 թ. - հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:

1972 թ. - մահացել է Նիկողոս Սարաֆյանը, ֆրանսահայ բանաստեղծ։

2010 թ. - Թունիսում հեղափոխություն սկսվեց, արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինն 2011 թվականին հրաժարական տվեց: