կարևոր
913 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 23:30

«Կյանք»՝ Հայաստանից Կանադա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շնորհիվ հերթական կյանքն է փրկվում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն է ունեցել  լեյկեմիայով տառապող մի կանադացի, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր՝ համատեղելի դոնորից: Ռեեստրում դեռ տարիներ առաջ դոնորագրված Գայանեն սիրով համաձայնել է օգնել:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը 20 տարուց ավելի է հավաքագրում է դոնորներ: Երբ քիմիոթերապիան անօգուտ է, եւ փոխպատվաստումը կյանքը փրկելու միակ տարբերակն է՝ դոնորը  համատեղելիության դեպքում կարող է նվիրաբերել իր ցողունային բջիջները: Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը շարունակում է հավաքագրել դոնորներ:

Ռեեստրն անդամագրված է դոնորների միջազգային կազամակերպությանը եւ հանդիսանում է դոնորների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ, ինչը հնարավորություն է տալիս համաշխարհային մակարդակով համագործակցություն ձեռք բերել՝ դոնորների եւ փոխպատվստման կարիք ունեցողների միջեւ:
Ու պարզ մի հաշվարկով՝ որքան շատ լինեն դոնորները այնքան մեծ է հավանականությունը, որ արյան չարորակ հիվանդությունը կհաղթահարվի յուրաքանչյուրիս օգնությամբ: Կենտրոնում դոնորագրվածների թիվը մոտ 31 հազար է:

Ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը հավաստիացնում է՝ դոնոր դառնալը բացառապես անվտանգ գործընթաց է,  իրականացվում է միայն դոնորի համաձայնությամբ:

Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, լրացնել հարցաթերթիկը եւ հանձնել մոտ 3 միլիլիտր արյուն, այս ամենը միասին պահվում են ռեեստրի լաբորատորիայի պահոցում, որտեղ դոնորների արյունը կոդավորվում է:

Աշխարհի ծայրում եթե կա մի հիվանդ, որին կարող է օգնել 31 հազար հայ դոնորներից որեւէ մեկը՝ կարելի է իմանալ րոպեների ընթացքում:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոմյանի տեսանյութում։