կարևոր
769 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 22:58

Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին Հայաստանի տարբեր համայնքներում բռնաճնշումներ են սկսվել ՏԻՄ ընտրություններում Քաղաքացիական պայմանագրին հաղթած թեկնածուների նկատմամբ: Իշխանական ներկայացուցիչները, որոնք հաճախ շեշտում են, որ ժողովրդի քվեն ոչ ոք չի կարող իրենց ձեռքից վերցնել, ժողովրդի քվեն անտեսելով փորձում են խանգարել տեղական մամինների աշխատանքը՝ տարբեր մեղադրանքներ առաջադրելով եւ ձերբակալելով հաղթած թեկնածուներին:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝  hաջակցություն քաղբանտարյալների, բողոքի ակցիա էին կազմակերպել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, եւ այն ունի մեկ կոնկրետ նպատակ՝ դիմակայել ներկայիս քաղաքական ղեկավարության անօրինական գործողություններին եւ պահանջել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած թեկնածուների ինքնաբացարկները պայմանավորված են բացառապես ճնշումներով, որոնք գործադրվում են նրանց հանդեպ: Անգամ բռնաճնշումների են ենթարկվում ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամները՝ տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ընդգծեց, որ ակցիայի նպատակը օրենքը պաշտպանելն է, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձի: Եվ հայտարարեց, որ ակցիան շարունակական է լինելու:

Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներով եւ վանկարկումներով շարժվեցին Դատախազության շենքի դիմաց, որտեղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սկսում են դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելու գործընթացը:

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին դատախազության բոլոր աշխատակիցներին, ում համար թանկ է հայրենիքը, համախմբվել, միանալ ժողովրդին եւ պահանջել արժանի դատախազություն ձեւավորել:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։