Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 70 միլիոն դրամի չափով։ Սահմանված գրավը վճարելուց հետո Փարամազյանն ազատ կարձակվի։
Նշենք, որ ԱԱԾ-ն որոշել էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դիմել էր դատարան:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր 2 ամսով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: