կարևոր
904 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 21:20

Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը․ Արամ Վարդևանյան

Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը․ Արամ Վարդևանյան

Դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: Գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվեց փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու հրամանի քննությունը: Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը:

Առաջին օրվանից ֆիքսել էինք` դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, պետությունը պետք է գիտակցի դա և ՊՇՌ հետազոտման ծախսերը փոխհատուցի: Պարտադրանքը երբեք ընդունելի չէ ու վերջ»:

Երեկ ՍԴ-ում քննվել էր առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացվել՝ անուղղակի պարտադիր պատվաստումների և  ՊՇՌ թեստ հանձնելու անօրինական պահանջի հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ: