կարևոր
904 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 18:45

Երևանի ավագանու արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու

Երևանի ավագանու արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 10:00-ին կհրավիրվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։

Օրակարգում մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի քննարկում։

Հիշեցնենք, որ Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այսօր արդեն ավագանուԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ իրենք ևս կմիանան այս նախաձեռնությանը: 

Հավելենք, որ մինչ այս պահը «Իմ քայլի» նախաձեռնությանը չմիանալու մասին հայտարարել են ավագանու անդամներից Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Վահե Գևորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գայանե Վարդանյանը, Օսվաննա Հովսեփյանը։