կարևոր
652 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-17 18:17

Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել

Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել՝ բավարարելով պաշտպանների միջնորդությունը։ 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մենուա Հովսեփյանն արդեն ազատ է արձակվել «Գորիս» ՔԿՀ-ից։

Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, ինչը բավարարվել է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, բավարարել էր դատախազության բողոքը և որոշում կայացրել՝ Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու, Հովսեփյանին կրկին կալանավորելու մասին։