կարևոր
1156 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 18:11

Աշոտ Մինասյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն հայտնող գեներալները 

Աշոտ Մինասյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն հայտնող գեներալները 

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ապօրինի մեղադրանքով կալանավորվել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ և Արցախի «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ): Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդը հայտնում է Աշոտ Մինասյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն հայտնող գեներալների անունները։ 

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապա՜հ ազատ արձակել Հայրենիքի նվիրյալին և դադարեցնե՜լ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:

1. Վալերի Գրիգորյան - գեներալ լեյտենանտ

2. Հայկ Քոթանջյան - գեներալ լեյտենանտ

3. Տիրան Խաչատրյան - գեներալ լեյտենանտ

4. Էնրիկո Ապրիամով - գեներալ լեյտենանտ

5. Սերգեյ Չալյան - գեներալ մայոր

6. Հովիկ Օհանյան - գեներալ մայոր

7. Հենրիկ Մուրադյան – գեներալ մայոր

8. Հովհաննես Վարյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

9. Սաշա Աֆյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

10. Հովհաննես Հունանյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

11. Գրիգոր Գրիգորյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

12. Գագիկ Համբարձումյան - ՀՀ ոստիկանության գեներալ մայոր

13. Թաթուլ Պետրոսյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

14. Գրիշա Միքայելյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

15. Ռաֆիկ Հովհաննիսյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

16. Ալբերտ Մարգարյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: